Վրաստանի միջպետական ճանապարհների իրավիճակը` փետրվարի 24-ին

50d5dfa8-b8d2-5129-b8d2-5126e9ecb042.photo.0Փետրվարի 24-ի դրությամբ Մցխեթա-Ստփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի անապարհահատվածում, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը արգելված է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության` ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ, ձյան և սառույցի պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Արագվիսպիրի-Գուդաուրի-Լարս ճանապարհահատվածում արգելված է բեռնատար, կիսաբեռնատար և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը:

Առատ ձյան, սառույցի և հնարավոր ձնհոսքի պատճառով, Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի Կալա-Ուշգուլի ճանապարհահատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ նույն ճանապարհի Լախամուլա-Կալա ճանապարհահատվածում արգելված է բեռնատար, կիսաբեռնատար և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Զուգդիդի-Լախամուլա ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բաց է:

Թողնել պատասխան