Նախագահի ընտրության կարգի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը նկատառումներ չունի. Մդինարաձե

«Վրացական երազանք»-ի պատգամավոր Մամուկա Մդինարաձեն ներկայացրել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նկատառումները։ 

Նրա պնդմամբ՝ Վենետիկի հանձնաժողովը նախագահի ընտրության կարգի վերբերյալ որևէ նկատառում չունի: «Նախագահի լիազորության շուրջ որևէ դիտարկում չկա, ընդհակառակը՝  նշվում է, որ խորհրդարանական պետությունում նախագահն այսքան իրավասություն չի ունենում»,- հայտարարել է Մդինարաձեն:

Մդինարաձեն անդրադարձել է նաև քաղաքացիություն շնորհելու հարցին: «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարի խոսքով,  նման իրավունքը հնարավոր է նախագահն այլևս չունենա:

«Հարցերից մեկը վերաբվում է քաղաքացիության շնորհմանը։ Հնարավոր է նախագահը զրկվի այդ իրավունքից, քանի որ խորհրդարանական երկրում նման պրակտիկա չկա»,- հայտարարել է Մդինարաձեն:

Թողնել պատասխան