Մարգվելաշվիլին չի ողջունում ինքնակառավարվող քաղաքների թվի կրճատումը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի ողջունում ինքնակառավարում ունեցող քաղաքների շուրջ Սահմանադրության նոր նախագծում տեղ գտած փոփոխությունները։

Այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն՝ պարզաբանելով, որ երկրի ղեկավարը կարծում է, որ այդ փոփոխությունները կխոչընդոտեն շրջանների տնտեսական զարգացմանը:

Հիշեցնենք՝ իշխանությունները մտադիր են ինքնակառավարում ունեցող 12 քաղաքներից 7-ին զրկել ինքնակառավարումից:

«Նախագահի կարծիքով, ինքնակառավարվող քաղաքների հետ կապված փոփոխությունները հակասում են եվրոպական կառավարման համակարգին, խանգարում համայնքների համահավասար զարգացմանը: Առանց ինքնակառավարման անհնար է պատկերացնել ժողովրդավարական քաղաքական համակարգ, պետություն ու քաղաքացիական հասարակություն»,- հայտարարել է Միշվելաձեն:

Իշխանություններն այս քայլը բացատրում են ֆինանսական ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ։

Թողնել պատասխան