«Իսլամական պետություն»-ը ստանձնեց Մանչեստրի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մանչեստրում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ այն իրականացրել է իր անդամներից մեկը:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի Manchester Arena մարզահամերգային համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 59-ը՝ վիրավորվել:

Բրիտանական «Telegraph»-ի փոխանցմամբ` խմբավորումը ահաբեկչության պատասխանտվությունը ստանձնելու մասին հայտարարել է իր լրատվական գործակալության միջոցով՝  այն որակելով որպես Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած օդային հարձակումների պատասխան:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն արդեն պարզել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը:

Թողնել պատասխան