Վրաստանի տարբեր քաղաքներում 2 տասնյակ անցուղիներ են գծվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության «անվտանգ երթևեկություն» ծրագրի շրջանակներում երկրի տարբեր քաղաքներում հետիոտնային շուրջ 20 անցուղի է գծվել:

Ծրագրի շրջանակներում նոր անցումներ են ավելացել  Բաթումի, Գորի, Ախալցիխե, Քութայիսի, Զուգդիդի, Փոթի, Մցխեթա, Ռուսթավի, Օզուրգեթի քաղաքներում:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ «Քեզ համար, քո անվտագնության համար» ծրագրին միացել են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, տեղական ինքակառավարման մարմինների  աշխատակիցներ, ուսանողներ և աշակերտներ:

ՆԳՆ-ի նախաձեռնության նպատակը պատահարների կանխարգելումն է, երթևեկության անվտանգության մասին իրազեկության բարձրացումը:

Թողնել պատասխան