Բագրատաշենի կամրջի շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուսանկարը՝ georoad.ge

Հայ-վրացական սահմանին, Դեբեդ գետի վրա Բագրատաշենի նոր կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:

Ըստ տեղեկության, այս փուլում շարվում են կամրջի հենասյուները, ճաղերը, հենապատերը, ինչպես նաև երկաթբետոնե հանգույցները։

Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ։