Թբիլիսին կունենա նոր գլխավոր հատակագիծ

Այսօրվանից Թբիլիսին նոր գլխավոր հատակագիծ կունենա: Քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Թբիլիսիի սակրեբուլոն ընդունելով այս փաստաթուղթը, ապահովում է մայրաքաղաքի ճիշտ և երկարաժամկետ զարգացումը:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, սա այն սկիզբն է, որտեղից սկսվում է Թբիլիսիի զարգացման նոր ճանապարհը:

«Կանցնի ժամանակ և Թբիլիսին անպայման կդառնա էկոլոգիապես մաքուր, ակտիվ տնտեսությամբ ու կյանքով լի քաղաք»,- սակրեբուլոյում հրավիրած ասուլիսում հայտարարել է քաղաքամայր Թբիլիսիի ղեկավարը:

Քաղաքային իշխանությունները մայրաքաղաքի հողօգտագործման գլխավոր ծրագրի վերջնական տարբերակը կհաստատեն այսօր: