Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժում»-ը (ՄԱՇ), օգոստոսի 5-ին անցկացրել է իր 13-րդ համագումարը, որտեղ հաստատել է ժամանակավոր ղեկավարության կառուցվածքը: Հաջորդ վեց ամսվա ընթացքում ՄԱՇ-ը կղեկավարի Իրակլի Փավլենիշվիլիի գլխավորած ժամանակավոր խորհուրդը, որից հետո նախատեսվում է մշտական նախագահի ընտրություն։
Կուսակցության ղեկավարության փոփոխությունը տեղի է ունեցել Թինա Բոկուչավայի գլխավորած նախորդ խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտից հետո: Սկզբում ժամանակավոր խորհուրդը պետք է ներառեր ինը մարդու, սակայն Բոկուչավան հրաժարվեց այդ տեղից՝ նախընտրելով մնալ միայն ՄԱՇ քաղաքական խորհրդի անդամ: Հետևաբար, ՄԱՇ-ի ղեկավարությունը բաղկացած է ութ մարդուց՝ Իրակլի Փավլենիշվիլի, Պետրե Ցիսկարիշվիլի, Անի Ցիտլիձե, Գիորգի Չալաձե, Լաշա Փարուլավա, Գիորգի Բոտկովելի, Լևան Բեժաշվիլի և Իրակլի Նադիրաձե։