Երկաթուղով Թբիլիսիից Բաթումի հնարավոր կլինի հասնել 4 ժամում

Օգոստոսից սկսած՝ Վրաստանի երկաթուղու ուղևորները կկարողանան Թբիլիսիից Բաթումի հասնել 4 ժամում, ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Թամար Իոսելիանին։

Նախարարի տեղակալի խոսքով՝ այս ուղղությամբ ուղևորափոխադրումների տևողության կրճատումը հնարավոր դարձավ Վրաստանի երկաթուղիների իրականացրած լայնածավալ ենթակառուցվածքային աշխատանքների արդյունքում։

Փոխնախարարը նաև ընդգծել է, որ նախագծի շրջանակներում ենթակառուցվածքների վերականգնմանը զուգահեռ վերականգնվել են նաև կայարանները։