Զեստափոնիում քաղաքապետի հրաժարականն են պահանջում

Զեստափոնիի բնակիչները քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացնում։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ քաղաքում դադարեցվել է մի շարք կարևոր նախագծերի իրականացումը, մինչդեռ քաղաքային բյուջերից գումարները աննպատակ ծախսվում են։ Նշվում է նաև, որ քաղաքապետ Կախաբեր Մախաթաձեն մունիցիպալիտետն անարդյունավետ է կառավարում: Բնակչության խոսքով, քաղաքը պարալիզացված է և ծանր իրավիճակ է։

Քաղաքապետարանի շենքի առջև հավաքվածների հետ հանդիպել է քաղաքապետը, ինչը վերածվել է լեզվակռվի:

Թողնել պատասխան