Պարալիզացում չի լինի, մետրոն կաշխատի սովորական գրաֆիկով. Կալաձե

«Ներկայիս տնտեսական իրավիճակում անհնար է խոսել աշխատավարձերի բարձրացման մասին», — այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով մայիսի 3-ին մետրոպոլիտենի աշխատակիցների հնարավոր գործադուլի մասին լուրերը:

Ըստ Կալաձեի՝ մետրոն կաշխատի սովորական գրաֆիկով, սակայն, նա չի նշել, թե քաղաքապետարանը ինչ կանի դրա համար:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով, մետրոպոլիտենի աշխատակիցների մի մասը մտադիր է գործադուլ անել, սակայն կան քաղաքացիներ, որոնց աշխատավարձերը պակաս են մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձից՝ 400, 700, 800 լարիով: Մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձը կազմում է մոտ 1300-1400 լարի (մոտ 530-570 դոլար):

Թողնել պատասխան