Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 22

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին կլինիկայից հեռավար կարգով (օնլայն) միացել է դատավարությանը, որտեղ քննարկվում է նրա պատժաչափը հետաձգելու հարցը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընկերները ցանկանում են նրան հյուծված ներկայացնել բանտից հանելու նպատակով։

Վրաստանի նախկին քաղաքացին, որ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից` այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով, իրավունք ունի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը դիմելու Վրաստանի պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար:

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, Ամանորին նախատեսված միջոցառումներով պայմանավորված, դեկտեմբերի 22-ի ժամը 13:00-ից մինչև դեկտեմբերի 30-ի ժամը 00:00-ն Մետեխիի կամրջով ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Colliers Georgia առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության՝ անշարժ գույքի շուկայի recov.ge հատուկ կայքում ներկայացրել է բնակելի բնակարանների հատվածի թարմացված հետազոտությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Անտուանետա Էմ Սեիեն հայտնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմի բացասական ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա սպասվածից ավելի նվազ է:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն հայտնել է, որ բժշկական անկախ փորձաքննության բյուրոյի ներկայացուցիչ Ալեքսանդրե Գեջաձեն իրեն ասել է, որ 2021 թվականի հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ զոհված Լեքսո Լաշքարավայի մահվան վերաբերյալ ներկայացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) ցանկալի եզրակացություն։