Նոյեմբերին Թբիլիսիում վաճառվել է 3 865 միավոր բնակարան

Colliers Georgia առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության՝ անշարժ գույքի շուկայի recov.ge հատուկ կայքում ներկայացրել է բնակելի բնակարանների հատվածի թարմացված հետազոտությունը:

Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերին Թբիլիսիում բնակելի բնակարանների գործարքների թիվը կազմել է 3 865 միավոր, ինչը 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նոյեմբերի համեմատ։ Շուկայի չափն աճել է 28 տոկոսով՝ հասնելով 214 մլն դոլարի։

Նշվում է, որ նոր նախագծային փուլում բնակարանների գնումն աճել է 10 տոկոսով, իսկ հին նախագծերում, 2021 թվականի նոյեմբերի համեմատ, ցուցանիշն աճել է 7 տոկոսով։

Ըստ հատվածների՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Թբիլիսիում նորակառույց բարձրակարգ բնակարանների պահանջարկն աճել է 132 տոկոսով, իսկ միջին հատվածում՝ 67 տոկոսով։

recov.ge-ի թարմացված տվյալներով` Թբիլիսիում նորակառույց բնակարանների վաճառքի գնահատված միջին գինը ծայրամասերում աճել է 15 տոկոսով, դեպի կենտրոն ձգվող տարածքում՝ 13 տոկոսով, իսկ քաղաքի կենտրոնում՝ 14 տոկոսով։