Մենք խստագույնս կարձագանքենք այս այցին․ Բուրճուլաձե

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա այցին։

«Ես ոչ մի երկրի ղեկավարի խորհուրդ չէի տա նման սխալ թույլ տալ, որի շտկումը թանկ կնստի իր երկրի վրա կամ ընդհանրապես հնարավորություն չի լինի ուղղելու այդ սխալը։ Հուսով եմ, դա տեղի չի ունենա,- ասել է նախարարը և հավելել, — մենք խստագույնս կարձագանքենք այս այցին»։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հանդիպել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ և նախաձեռնել ապագա կապերի խորացման հարցի քննարկումը։