Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 2

2022 թվականին լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը բախվել է լրացուցիչ սպառնալիքների, որոնց վրա բարդ ազդեցություն են ունեցել օրենսդրության վատթարացումը, բիզնես միջավայրում ինքնագրաքննության ավելացումը և լրատվամիջոցների վրա ճնշումների ավելացումը:

Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի՝ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում կներառվեն խիստ կարգավորումներ։

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը կրկին քննադատել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Հասարակական կազմակերպությունները պահանջում են արդյունավետ հետաքննություն անցկացնել օգոստոսին Շովիում և սեպտեմբերին Գուրիայում տեղի ունեցած բնական աղետների վերաբերյալ։

Խաղողագործներին պետությունը վնասված հեկտարի համար 3500 լարի է հատկացնելու։

Վրաստանում հանրային ծառայությունում ստաժավորումը դառնում է վճարովի։ 

Վրաստանի իշխանությունը, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայությունը, USAID-ին (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն) մեղադրել են պետական հեղաշրջման փորձի ֆինանսավորման մեջ: USAID-ի գրասենյակը դեռևս հայտարարություն չի տարածել նշվածի հետ կապված, իսկ ընդդիմությունն ու քաղհասարակությունը գտնում են, որ սա «Օտարերկրյա գործակալների» օրինագծի ու մարտյան իրադարձությունների շարունակությունն է, իսկ տվյալ «դեպքը» ՊԱԾ-ը հորինել է՝ խնդրին «լուծում» տալու նպատակով: