Կարասինը կրկին քննադատում է Վրաստանի նախագահին

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը կրկին քննադատել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Կարասինի ձևակերպմամբ՝ «Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին կրկին խորիմաստ հայտարարությունն է արել»:

«Նրա խոսքով (նկատի ունի Զուրաբիշվիլիին-խմբ.), եթե Ուկրաինան չկարողանա դիմակայել, ապա Վրաստանը և Բալթյան երկրները կարող են լինել հաջորդը, որոնք կենթարկվեն Ռուսաստանի հարձակմանը։ Քաղաքական շիզոֆրենիան դժվար է բուժել, տիկին նախագահ: Ինչո՞ւ չնշել այս դեպքում ավելի հեռավոր թիրախներ՝ Գերմանիա, Շվեյցարիա, Մալթա:

Արդյո՞ք ավելի հեշտ չէ հիշել, թե ինչպես Սառը պատերազմի ավարտից և դեպի Արևելք չընդլայնվելու ՆԱՏՕ-ի խոստումից հետո ՆԱՏՕ-ն սկսեց մոտենալ Ռուսաստանին ոչ այնքան անվնաս ռազմաքաղաքական բլոկի և նրա կողմից ստեղծված ոչ կառավարական կառույցները սկսեցին մոտենալ Ռուսաստանին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Կարասինը:

Մինչ այդ Կարասինը Զուրաբիշվիլիին «տարօրինակ քաղաքական գործիչ» էր անվանել։ Նրա խոսքով, Վրաստանի նախագահը «Վաշինգտոնում խիստ հանձնարարականներ է ստացել»։

Ընդգծենք՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև դաշինքի չընդլայնման մասին պայմանագիր երբևէ չի ստորագրվել։