Վրաստանը Բրյուսելում կմասնակցի «Ասոցացված եռյակի» հանդիպմանը

Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ այսօր՝ նոյեմբերի 29-ին, կմեկնի Բրյուսել, որտեղ նախատեսված է հանդիպում «Ասոցացված եռյակի» ձևաչափով։

Արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետները կհանդիպեն Եվրամիության բարձրագույն ղեկավարության հետ։

2021 թվականի մայիսին Կիևում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Արտաքին գործերի նախարարները ստորագրեցին «Ասոցացված եռյակի» հուշագիրը՝ եվրոպական ինտեգրման ճանապարհին ջանքերը միավորելու համար։

ԵՄ առաջնորդների առաջին հանդիպումը արտգործնախարարների մակարդակով «Ասոցացված եռյակի» ձևաչափով կայացել էր Բրյուսելում 2021 թվականի հունիսին։

Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ ավելի բարձր՝ վարչապետական ​​մակարդակով այցը վերահաստատում է ԵՄ ինտեգրմանը տրվող կարևորությունը։

Ըստ Զալկալիանիի՝ Բրյուսել այցը հնարավորինս կօգտագործվի ԵՄ ղեկավարության հետ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից առաջ «Ասոցացված եռյակի» առաջնահերթություններն ու ակնկալիքները քննարկելու համար։

Նշենք նաև, որ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 14-15-ը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր