Միկրոավտոբուսը մխրճվել է գեղեցկության սրահի մեջ

Թբիլիսիի Գլդանի թաղամասի 5-րդ միկրոշրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Առկա տեղեկությունների համաձայն՝ բաշխիչ միկրոավտոբուսը բախվել է թեթև ավտոմեքենայի, իսկ դրանից հետո միկրոավտոբուսը մխրճվել է մոտակա գեղեցկության սրահի մեջ։

Վթարի հետևանքով 4 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Ենթադրվում է, որ միկրոավտոբուսի վարորդը կորցրել է մեքենան վարելու ունակությունը, դրա պատճառով էլ տեղի է ունեցել նշված ճանապարհատրանսպորտային պատահարը։