ՀՀ-ում Վրաստանի դեսպանի ճանաչողական հանդիպումները

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն շարունակում է ճանաչողական հանդիպումները, հայտնում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

2023 թվականի ապրիլի 3-ին Շարվաշիձեն հանդիպել է Վրաստանում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան) Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի հետ։

Նշվում է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում կայուն և խաղաղ միջավայրի ապահովման կարևորությունը և Եվրամիության հետ համագործակցության ամրապնդման հեռանկարները։

Մարտի 30-ին Շարվաշիձեն հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ։

«Զրույցի ընթացքում ընդգծվել են տարածաշրջանում կայուն և խաղաղ միջավայրի ապահովման կարևորությունը և Եվրամիության հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման հեռանկարները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Նույն օրը Շարվաշիձեն հանդիպել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուիի հետ։ Ըստ հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղ և կայուն միջավայրի ապահովման կարևորությունը և Եվրամիության հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման հեռանկարները։

Մարտի 29-ին ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Երևանի պետական ​​համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացող գործընթացները և այդ առումով համագործակցության ամրապնդման ու խորացման հեռանկարները։

Նույն օրը Շարվաշիձեն հանդիպել է նաև Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ։ Կողմերը գոհունակությամբ նշել են Վրաստանի և Ղազախստանի միջև համագործակցության խորացման ու ամրապնդման գործընթացը և ընդգծել տարածաշրջանում խաղաղ և կայուն միջավայրի ապահովման կարևորությունը։