Այսօր՝ հունիսի 3-ին, Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխաների ծնողները կհանդիպեն «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Հանդիպումը նախատեսված է ժամը 12:00-ին։
Ծնողների գլխավոր պահանջը շարունակում է մնալ այնպիսի ժամանակակից դեղամիջոցների ներկրումն ու ֆինանսավորումը, որոնք կանխում են հիվանդության զարգացումը։
Տարածված հայտարարության մեջ ծնողներն ընդգծել են ժամանակի գործոնը և հույս հայտնել, որ պետությունն այս անգամ գոնե գործուն քայլեր կձեռնարկի։
«Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 12:00-ին, Դյուշենի համախտանիշով երեխաների ծնողները կհանդիպեն վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Մեր գլխավոր պահանջն անփոփոխ է. մենք պահանջում ենք ներկրել Դյուշենի բուժման ժամանակակից դեղամիջոցներ, որոնք դանդաղեցնում են հիվանդության առաջընթացը և երկարացնում կյանքի տևողությունը։ Մենք հույս ունենք, որ պետությունն արագ միջոցներ կձեռնարկի մեր երեխաների կյանքը փրկելու համար»,- նշված է ծնողների հայտարարության մեջ։