Յուրաքանչյուր 2-րդ ընտրող մեր օգտին է քվեարկելու. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեի խոսքով, իշխող կուսակցության օգտին կքվեարկի յուրաքանչյուր երկրորդ ընտրող:

«Ներքին հետազոտությունը ցույց է տալիս հանրության իրական տրամադրվածությունը: Բոլոր նախադրյալները կան, որպեսզի մենք ավելի բարձր արդյունք ստանանք, քան 2016-ին էր: Մնացածը կախված է մեր աշխատանքից»,- հայտարարել է Կոբախիձեն:

Նույն կարծիքն է հայտնել նաև խորհրդարանի փոխխոսնակ Մամուկա Մդինարաձեն: Նա հայտարարել է, որ ընտրություններին, իրենց կանխատեսմամբ, 50-60% ձայն են ստանալու: