Բաթումիի քաղաքապետարանի մոտ ցույց է ընթանում

Բաթումիի քաղաքապետարանի շենքի մոտ իրավապահներն ու ցուցարարների միջև միջադեպ է տեղի ունեցել:

Քաղաքապետարանի մոտ ցույց անող «Գաբեդե», «Ալտերնատիվա» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստները փորձում են շենք մտնել, իսկ իրավապահները նրանց թույլ չեն տալիս:

Վերջիններս հայտարարում են, որ շենք մտնելու իրավունք ունեն, իսկ ոստիկանության գործողություններն «պարզապես ամոթանքի են արժանի»:

Նշենք, որ Բաթումիի քաղաքապետարանում տեղի է ունենալու Աջարիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն խորհրդի նիստ: Ցուցարարները պահանջում են փոփոխություններ մտցնել ընտրական համակարգում և չեղյալ հայտարարել մեծամասնական ընտրահամակարգը: