Գյուղատնտեսությամբ զբաղվող փախստականները կազատվեն գույքահարկից

Բռնի տեղահանված անձանց որոշակի կատեգորիան կազատվի գույքահարկից: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Վերջինս նշել է, որ խոսքը 5 հեկտար գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողի մասին է:

«Այսօր մենք որոշում ենք կայացրել` բռնի տեղահանված անձանց գույքահարկից ազատելու վերաբերյալ, եթե խոսքը վերաբերում է մինչև 5 հեկտար գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողամասին: Սա փոքր, սակայն, միևնույն է, աջակցություն է գյուղատնտեսությամբ զբաղվող մեր փախստականներին»,- հայտարարել է Գախարիան: