Վանում ձնահոսքի հետևանքով 38 մարդ է զոհվել

Թուրքիայում` Վանի նահանգում ձնահոսքի հետևանքով մահացածների թիվը հասել է 38-ի: Վիրավորվել է 53 մարդ:

Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզի խոսքով, մահացածների թվում կան իրավապահներ և փրկարարներ:

Փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են: