Կքննարկվի ավտոկայանների գործունեության նոր կանոնակարգի հարցը

Թբիլիսիի կենտրոնական ավտոկայանի վերահսկման խորհրդի նախագահ Տրիստան Սուլաձեն BusinessPressNews-ին հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանը նախատեսում է գարնանային նստաշրջանում քննարկել ավտոկայանների սերտիֆիկացման և ուղևորափոխադրողների համար թույլտվության նոր պայմանների ներդրման հարցը:

Սուլաձեն ասել է, որ մայրաքաղաք Թբիլիսիում կա մոտ 37 ավտոկայան, սակայն նրանց մեծ մասը քաոսային վիճակում է:

«Բազմաթիվ այնպիսի կայաններ են ստեղծվել, որոնք ո՛չ գրաֆիկ, ո՛չ էլ տարրական պայմաններ են ստեղծում քաղաքացիների համար։

Ստանդարտներ կան, բայց վերահսկողություն չկա։ Ինչպես գիտեք, վարորդները փոքր ձեռներեցներ են, նրանց թիվը բավականին մեծ է, և պետությունը մինչ այժմ գնում էր փոխզիջման»,- ասել է Սուլաձեն։