Screenshot
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան Աջարիայի հանրային հեռարձակող ընկերությունից 14 աշխատակցի ազատումը համարում է անարդար և չհիմնավորված։
Որոշումը կայացրել է տնօրեն Իրակլի Կիկվաձեն, որը նշանակվել է մի քանի ամիս առաջ։
«Աշխատանքից ազատված լրագրողներն աչքի էին ընկնում անկախ մտածողությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով, և նրանք միշտ հարգանք են ցուցաբերել այլախոհ կարծիքների նկատմամբ ու տվել են քննադատական հարցեր… Սա Խարտիային մտածելու տեղիք է տալիս, որ աշխատանքից ազատման փաստերը ոչ այլ ինչ են, քան Աջարիայի հանրային հեռարձակող ընկերությունը քննադատական կարծիքներից ազատելու փորձ», — ասված է Խարտիայի հայտարարության մեջ։