Մայիսին Վրաստանում տարեկան գնաճը նվազել է

Վրաստանում տարեկան գնաճը մայիսին նվազել է մինչև 5.7%։ Այս տվյալը հրապարակվել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ։ Վիճակագրության համաձայն՝ ապրիլի համեմատ, երբ տարեկան գնաճը հասնում էր 5.9%-ի, մայիսին տարեկան գնաճը նվազել է 0.2 տոկոսային կետով։ Գնաճի գլխավոր բաղադրիչը սննդամթերքի գների աճն է, որը մայիսին կազմել է 5.2%։ Երկրորդ հորիզոնականում տրանսպորտի խումբն է, ինչը կապված է վառելիքի թանկացման հետ։ Վառելիքի գնի աճը կազմում է 22.7%։

Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ. այս խմբում գներն աճել են 5.2 տոկոսով, ինչը տարեկան գնաճի վրա անդրադարձել է 1.84 տոկոսային կետով։ Գները բարձրացել են հետևյալ ենթախմբերում.

 Ձկնեղեն (20.9 տոկոս),

 Միս և մսամթերք (10.1 տոկոս),

 Հաց և հացաբուլկեղեն (7.0 տոկոս),

 Միրգ և խաղող (6.5 տոկոս),

 Բուսական յուղ և ճարպ (6.1 տոկոս),

 Շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիք (6.0 տոկոս),

 Սուրճ, թեյ և կակաո (5.4 տոկոս),

 Կաթ, պանիր և ձու (4.1 տոկոս),

 Հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ ու բնական հյութեր (1.5 տոկոս)։

 Գները նվազել են նաև բանջարեղենի և բոստանային մշակաբույսերի ոլորտում (-7.0 տոկոս):

Տրանսպորտ. այս խմբում գներն աճել են 15.1 տոկոսով, ինչը տարեկան գնաճի վրա անդրադարձել է 1.72 տոկոսային կետով։ Գնաճ է արձանագրվել անձնական տրանսպորտային միջոցների վառելիքով շահագործման (22.7 տոկոս) և տրանսպորտային այլ ծառայությունների (9.3 տոկոս) ոլորտներում։

Բնակարանային ապահովում, ջուր, էլեկտրաէներգիա, գազ. այս խմբում գներն աճել են 7.0 տոկոսով, ինչն ընդհանուր ինդեքսի վրա անդրադարձել է 0.66 տոկոսային կետով։ Գները բարձրացել են հետևյալ ենթախմբերում. էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ (10.3 տոկոս), բնակարանի ընթացիկ  նորոգում (5.9 տոկոս) և բնակարանի փաստացի վարձավճար (4.6 տոկոս)։

Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ. այս խմբում գներն աճել են 7.2 տոկոսով, ինչը տարեկան գնաճի վրա անդրադարձել է 0.46 տոկոսային կետով։ Գներն աճել են ինչպես ծխախոտային արտադրանքի (8.1 տոկոս), այնպես էլ ալկոհոլային խմիչքների (6.4 տոկոս) մասով։

Առողջապահություն. նշված ժամանակահատվածում այս խմբում գներն աճել են 5.1 տոկոսով, ինչը տարեկան գնաճի վրա անդրադարձել է 0.43 տոկոսային կետով։ Գներն աճել են հետևյալ ենթախմբերում. բժշկական արտադրանք, ապարատներ և սարքավորումներ (7.7 տոկոս), ամբուլատոր բժշկական ծառայություններ (3.0 տոկոս) և հիվանդանոցային ծառայություններ (1.4 տոկոս)։