Վրաստանում առկա 10 000 սննդի կետերից այսօր միայն 700-ն է աշխատում

Ռեստորատորների ասոցիացիայի ներկայացուցիչ Շոթա Բուրջանաձեի խոսքով՝ Վրաստանում առկա 10 000 սննդի կետերից այսօր միայն 700-ն է աշխատում:

Ֆինանսական վնասը այնքան մեծ է, որ չեք պատկերացնի: Ես ուզում եմ թվերով ասել. 250 000 մարդ այսօր գործազուրկ է: Տնտեսության 8 տոկոսը այս ոլորտից էր: Մեկ տարում ռեստորաններից և սննդի կետերի 3,5 մլրդ դոլարի շրջանառություն կար, հիմա պատկերացրեք 10 000-ից աշխատում է ընդամենը 700-ը: Եթե այս օբյեկտների աշխատանքը չվերականգնվեց երկրի զարգացման մասին չի կարող խոսք լինել -7 տոկոս տնտեսական անկման պարագայում: Խոսքը ժողովրդի փրկության մասին է,- հայտարարել է Բուրջանաձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների պատճառով այս փուլում սննդի կետերը աշխատում են առաքման ծառայությունով և միայն բացօթյա տարածքներում՝ բացի շաբաթ-կիրակի օրերից և մինչև ժամը 21:00-ն: