Փետրվարի 22-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 502 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 5275 թեստավորում, որից 2736-ը հակամարմինների թեստով, 2539-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 607 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 262 244 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3447: