Գախարիան անձամբ է վերահսկելու բյուրոկրատական ծախսերը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խոսել է երկրի կառավարման բյուրոկրատական ծախսերի նվազեցման մասին ու ասել, որ անձամբ խստորեն վերահսկելու է այս հարցը: «Կարևոր է, որ բոլորը հաշվի առնեն բյուրոկրատական ծախսերի նվազեցման սկզբունքը: Այս հարցն ամենօրյա խիստ հսկողության տակ է լինելու», -կառավարության նիստին ասել է վարչապետը:

Ըստ վարչապետի՝ 2020-ի բյուջեն առաջին հերթին պետք է կենտրոնացվի քաղաղաքացիների ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ փաստացի սկսված են նոր պետբյուջեի կազմման աշխատանքները:

Գախարիան ևս մեկ կարևոր հարց է անվանել  ենթակառուցվածքը: Ըստ վարչապետի՝ ենթակառուցվածքային ծախսերը կավելանան, ինչը շատ կարևոր է երկրի տնտեսական զարգացման ու քաղաքացիների ընդհանուր վիճակի համար: