Ռիկոթիի լեռնանցքը կրկին փակ է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 147-րդ կմ-ում (Ռիկոթիի լեռնանցք) քարաթափման հետևանքով առաջացել է ճանապարհի մաքրման անհրաժեշտություն, որի պատճառով ավտոմոբիլային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես արգելված է:

Ըստ հաղորդագրության՝ մինչև ճանապարհի մաքրումը թեթև տրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհով, իսկ կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։

«Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 147-րդ կմ-ում ճանապարհների մաքրման աշխատանքներն ավարտվելուն պես, Ռիկոթիի ուղղությամբ երթևեկությունը կվերականգնվի սահմանված հատուկ ռեժիմով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: