Վրաստանում ալյուրի գինը նվազում է

Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ ալյուրի գինը նվազում է, սակայն մինչ այժմ միտումը չի փոխանցվել ցանցային մարքեթինգին:

Սիլագավան նշել է, որ եթե ցանցային շուկաները չներառվեն շղթայում, և այդ գործընթացը չվերահսկի պետությունը, «չենք իմանա՝ ալյուրի գնի նվազումը կազդի՞ սպառողի վրա, թե՞ ոչ»:

Ըստ Սիլագավայի, Վրաստանում հավաքվել է 100 տոննա ցորեն, թեև Ռուսաստանից ներկրվում է 5 անգամ ավելի, ինչը նշանակում է, որ ինքնաբավությունը պետք է մեծացնել։

«Մեկ ամիս առաջ առաջին որակի ալյուրի 1 պարկը 85 լարի էր, այսօր իջել է 80 լարի: Պրակտիկա կա, ըստ որի` պետությունը վերահսկողություն է իրականացնում առաջնային պահանջարկի ապրանքների նկատմամբ բոլոր շղթաներում, բոլոր փուլերում։ Պետությունը հայտարարել է առաջնային պահանջարկով ապրանքների տեղեկանքային գների ներդրման մասին, ինչը նշանակում է, որ պետությունը բոլոր շղթաներում վերահսկելու է որոշակի գներ»,- ասել է Սիլագավան։

Հացի գնի նկատմամբ պետք է վերահսկողություն սահմանել