20 հազար սոցիալապես անապահով քաղաքացի ապահովվել է աշխատանքով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, 55 հազարով ավելացել է աշխատողների թիվը. ընդամենը մի քանի ամսում երկրում ստեղծվել են նոր աշխատատեղեր:

Վարչապետը նշել է, որ ավելացել է նաև սոցիալապես անապահով անձանց զբաղվածության ցուցանիշը։

«Մեր նախաձեռնության շրջանակներում աշխատանքի է տեղավորվել 20 հազար սոցիալապես անապահով քաղաքացի, նրանք ներգրավված են ընթացիկ աշխատանքներում ամբողջ երկրում՝ լինի ենթակառուցվածք, թե անտառտնտեսություն»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի պնդմամբ՝ չնայած տարածաշրջանում և աշխարհում առկա աննախադեպ մարտահրավերներին, երկրում արտարժույթի ներհոսքն ավելանում է, իսկ գործազրկությունը՝ նվազում։

Նշենք, որ սոցիալապես անապահովների աշխատանքի տեղավորման ծրագիրը մեկնարկել է մարտի 1-ից։