Ցխինվալին անօդաչու թռչող սարքի կիրառման մեղադրանք է հղում Թբիլիսիին

Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի դե ֆակտո անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը վրացական կողմին մեղադրում է «հանրապետության օդային տարածքի» անօրինական խախտման համար։

Ցխինվալիի դե ֆակտո նախագահի հետ հանդիպման ժամանակ դե ֆակտո սահմանապահ ծառայության ղեկավար Վալերի Ալիխանկին ասել է, որ գիշերը Սաչխերիի շրջակայքից օդ է բարձրացել ինքնաթիռի նման անօդաչու թռչող սարք, որը տեղական ժամանակով 22:15-ին նկատվել է Ծնելիի երկնքում:

Նրա խոսքով՝ տեղեկություն է ստացվել սահմանամերձ գոտի տանող ճանապարհներին, մասնավորապես՝ Խաշուրիի մունիցիպալիտետի Մցխեթիջվարիի և Ծաբլի բնակավայրի տարածքում վրացական ոստիկանության անցակետերի տեղակայման վերաբերյալ:

«Մեր գործակալության 4 աշխատակիցներ Toyota Hilux մեքենայով ստուգում են սահմանամերձ գոտի եկողների փաստաթղթերը՝ բացառելու համար վրացական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունն ու սադրանքները Հարավային Օսիայի տարածքում»,- ասել է Ալիխանկին։