Ոստիկանությունն ընտրությունների ընթացքում կպահպանի չեզոքություն. ՆԳՆ-ն ԿԸՀ-ի հետ հուշագիր է կնքել

«Նախագահական ընտրությունների ընթացքում ներքին գործերի նախարարությունն ամբողջովին չեզոք կլինի»,- այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան՝ ԿԸՀ-ի հետ հուշագրի ստորագրման ժամանակ:

Նրա խոսքով, շատ կարևոր է խաղաղ միջավայրում անցկացված ընտրական գործընթացը և ընտրությունները:

«Հիշեցնենք, որ ՆԳ նախարարության և ոստիկանության հիմնական նպատակը քաղաքականապես չեզոք ոստիկանական գործունեությունն է և, իհարկե, այս ընտրությունների ժամանակ էլ մենք չեզոք կլինենք: Այս հուշագիրը ենթադրում է, որ քաղաքականապես չեզոք ոստիկանությունը խաղաղ միջավայրում անցկացվող ընտրությունների երաշխիքն է»,- ասել է Գախարիան: