Թուրքիայի քաղաքացին փորձել է թմրանյութ պարունակող հաբեր ներմուծել Վրաստան

Թուրքիայի քաղաքացին փորձել է, հագուստի տակ թաքցրած, ապօրինի ճանապարհով թմրանյութ պարունակող հաբեր ներմուծել Վրաստան։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տարածած տեղեկության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել «Սարփի» մաքսային անցակետում։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները կանխել են «Սարփի» մաքսային անցակետով ապօրինի կերպով Վրաստան թմրանյութ պարունակող հաբեր ներմուծելու դեպքը։ Թուրքիայի քաղաքացու ֆիզիկական զննության արդյունքում հայտնաբերվել է Սուբոքսոն («SUBOXONE») տեսակի թմրանյութ։

Գերատեսչության փոխանցմամբ` հայտնաբերվել է ավելի քան 1796 հաբ։