Թբիլիսիում նորակառույց բնակարանների միջին արժեքն ըստ թաղամասերի

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մարտին Թբիլիսիի նորակառույց շենքերում բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին արժեքն ըստ թաղամասերի։

Հրապարակման տվյալներով՝ ամենաթանկը Մթածմինդա թաղամասում գտնվող բնակարանների գինն է։

Ավելի մանրամասն` ստորև.

• Մթածմինդա՝ 4 919 լարի,
• Վակե՝ 4 201 լարի,
• Սաբուրթալո՝ 3 344 լարի,
• Չուղուրեթի՝ 3,257 լարի,
• Կրծանիսի՝ 3 175 լարի,
• Դիդուբե՝ 3004 լարի,
• Նաձալադևի՝ 2 928 լարի,
• Իսանի՝ 2 856 լարի,
• Գլդանի՝ 2788 լարի,
• Սամգորի՝ 2647 լարի։