Կառավարությունը կոնկրետ ծրագիր ունի՝ երկրում աղքատությունը հաղթահարելու համար. Բախտաձե

Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրել է կառավարության ծրագիրը: Բախտաձեի խոսքերով, կառավարությունը կոնկրետ ծրագիր ունի՝ երկրում աղքատությունը հաղթահարելու համար:

«Մեզ համար կարևորագույն արժեքը եղել է և կլինի մարդը և նրա արժանապատիվ կյանքը: Բնական է, մենք կկենտրոնանանք բարեփոխումների վրա, միևնույն ժամանակ այդ բարեփոխումները պետք է ծառայեն մարդկանց ու բարձրացնեն նրանց կյանքի որակը։ Մենք չենք խուսափում խնդիրներից և ունենք կոնկրետ տեսլական, թե ինչպես հաղթահարել աղքատությունը», — հայտարարել է Բախտաձեն:

Ըստ Բախտաձեի, Վրաստանի կառավարության կողմից իրականացվող բոլոր բարեփոխումները կծառայեն տնտեսական, կառուցվածքային, կրթական և սոցիալական ոլորտների զարգացմանը։

Թողնել պատասխան