Բորջոմի-Բակուրիանի գնացքի նեղ հատվածում սողանք է եղել

Այսօր լուսաբացին Բորջոմի-Բակուրիանի գնացքի նեղ հատվածում սողանք է եղել, այս մասին հայտնում է «Վրացական երկաթուղին»: Գործակալության տեղեկատվության համաձայն, միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն ժամը 07:15-ին Բորժոմիից դուրս եկած  «Կուկուշկան» չի կարողացել ուղևորներին հասցնել Բակուրիանի:

«Դաբա գյուղի մոտ գնացքի գծի հատվածում հողակտոր է փլուզվել՝ վնասելով նշված գիծը: Ըստ նախնական տեղեկությունների, սողանքի պատճառը տեղի ջրամատակարարման խողովակների անսարքությունն է: Գնացքի գիծը հողով է ծածկված: Այժմ վերականգնողական աշխատանքներ են կատարվում», — նշված է հայտարարության մեջ:

Գնացքի աշխատանքը կվերականգնվի մի քանի օրից: «Վրացական երկաթուղին» հայցում է ուղևորների ներողամտությունը։

Նշենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանում միակ նեղ` Բակուրիանիի և Բորջոմիի միջև երկաթուղու կառուցումը սկսվել է 1897 թվականին, վատ եղանակային պայմանների պատճառով տևել չորս տարի: Գծի երկարությունը 37,2 կմ է, սակայն ռելիեֆի բարդության պատճառով ճանապարհը տևում է 2,5  ժամ:

Թողնել պատասխան