Սուդանից տարհանման առաջին փուլն ավարտվել է. ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարության տվյալներով, ավարտվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման առաջին փուլը։

ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլիի խոսքով, Սուդանի մայրաքաղաք Խարթումից տարհանված քաղաքացիները գտնվում են Սուդան-Եգիպտոս սահմանին՝ չեզոք գոտում, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Ըստ ԱԳՆ-ի՝ մոտ ժամանակներս Վրաստանի քաղաքացիները կտեղափոխվեն Եգիպտոսի տարածք, որտեղից էլ կվերադառնան հայրենիք։

Ի դեպ, աշխարհի մի շարք երկրներ մի քանի օր առաջ սկսեցին քաղաքացիների տարհանումը Սուդանից՝ այն բանից հետո, երբ հակամարտող կողմերը հայտարարեցին ժամանակավոր զինադադարի մասին։

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ի գիշերը Սուդանում առճակատում է սկսվել «Արագ արձագանքման ուժեր» պարագլխային խմբավորման և երկրի կանոնավոր բանակի միջև։ Սուդանի բանակը օդային հարվածներ է հասցրել մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Օմդուրմանի «Արագ արձագանքման ուժերի» հենակետերին։