Մահացել է լեգենդար Կոբի Բրայանտը

NBA-ի լեգենդ, Կոբի Բրայանտը, նրա 13-ամյա աղջիկը և ևս 3 մարդ է մահացել Հարավային Կալիֆոռնիայում ուղղաթիռի վթարից:

Ուղղաթիռը ընկել է Կալաբաս քաղաքում, որը 48 կմ հեռավորության վրա է գտնվում Լոս Անջելեսի կենտրոնից:

Los Angeles Lakers-ի կազմում Բրայանտը NBA-ի 5 առաջնություն է հաղթել: Նա 18 անգամ եղել է NBA-ի All star-ի կազմում։ Թիմում 20 տարվա կարիերայի ընթացքում Բրայանտը խաղում էր 24 համարի մարզաշապիկով: Ակտիվ սպորտից Բրայանտը հեռացավ 2016 թվականին, նա 41 տարեկան էր:

Լեգենդար ամերիկյան բասկետբոլիստ Կոբի Բրայանտի զոհվելու վերաբերյալ իր ցավակցությունն է հայտնել NBA-ի վրացի բասկետբոլիստ Զազա Փաչուլիան:

Նա Instagram-ում հրապարակել է Կոբի Բրայանտի նկարը՝ գրությամբ. «Շատ շուտ: Շատ ցավալի է: Շատ կոտրված սրտեր: Շատ արցունքներ: Շնորհակալություն բազում հիշողությունների համար»: