Քութայիսիում երեկ` հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ 2026 թվականի Լավագույն ուսուցչի ազգային մրցանակի հանձնման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության կողմից։
Ազգային Ուսուցչի մրցանակը և դրամական պարգևը հանձնվեց տասը ուսուցիչների` հասարակության և կրթական համակարգի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
2026 թվականի Ազգային Ուսուցչի Մրցանակի դափնեկիրներն են՝
- Իամզե Սխվիլիձե` Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի վրացերենի ուսուցչուհի։
- Էլիսո Աբրամիշվիլի, Սաչխերեի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 2 հանրային դպրոցի քիմիայի ուսուցիչ։
- Միրանդա Խաջիշվիլի` Թեյմուրազ Ջորբենաձեի անվան Քոբուլեթիի թիվ 3 հանրային դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի։
- Լևան Գոթուա` Ռուսթավիի թիվ 17 հանրային դպրոցի վրաց լեզվի և գրականության ուսուցիչ Նինո Լարցուլիանին։
- Նարգիզի Թավարթքիլաձե` Սենակիի թիվ 2 հանրային դպրոցի վրաց լեզվի և գրականության ուսուցիչ։
- Ցիսանա Դոլիձե` Թբիլիսիի առաջին փորձարարական հանրային դպրոցի վրաց լեզվի և գրականության ուսուցիչ։
- Գվանցա Ճաբուկիանի` Ցագերիի մունիցիպալիտետի Դեխվիրիի հանրային դպրոցի բնագիտության ուսուցիչ։
- Ռուսուդան Լոմթաձե` Աբխազիայի թիվ 5 հանրային դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ։
- Մզիուրի Շավաձե` Քեդայի հանրային դպրոցի քաղաքացիության ուսուցիչ։
- Դավիթ Նիշնիանիձե` Քութայիսիի Անդրիա Ռազմաձեի անվան թիվ 41 հանրային դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆիզիկայի ուսուցիչ։
2026 թվականի Ազգային ուսուցչի մրցանակի հանձնման արարողությունն ավարտվեց գալա համերգով։
Վրաստանում Ուսուցչի օրը նշվում է հոկտեմբերի 27-ին՝ Վրաստանում գիտական մանկավարժության հիմնադիր, հրապարակախոս, մանկագիր և հասարակական գործիչ Իակոբ Գոգեբաշվիլիի ծննդյան օրը։