Բաց տարածքներում կթույլատրվի մշակութային միջոցառումներ անցկացնել

Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի՝ Վրաստանում բաց տարածքներում մշակութային միջոցառումների արգելքը կվերացվի հուլիսի 13-ից: Գախարիան այդ մասին հայտարարել է կառավարության նիստից առաջ կայացած ճեպազրույցում.

«Կարծում եմ, հատկապես հիմա՝ ամռանը, երբ ներքին տուրիզմն ավելի ու ավելի կարևոր է դառնում, դա շատ կարևոր է: Նաև թույլատրվելու են բոլոր միջոցառումները, որոնք ունեն տարբեր  ծավալներ, բայց անցկացվում են բաց երկնքի տակ», — ասել է Գիորգի Գախարիան:

Վերոնշյալ սահմանափակումները երկրում սահմանվել էին կորոնավիրուսի համաճարակի հետ կապված: