Սև ծովի ափին փոթորիկ է սպասվում. ծովում լողալն արգելվում է

Այսօր՝ հուլիսի 9-ին, Սև ծովի ափին 2-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում, այդ պատճառով ծովում լողալն արգելված է. հայտնում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ փրկարարական բոլոր աշտարակներում բարձրացվել է կարմիր դրոշ, որը ցույց է տալիս ծով մուտք գործելու ժամանակավոր արգելքը:

«Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին, ուշադրություն դարձնել արգելող նշաններին և ենթարկվել փրկարարների ցուցումներին: Չմտնել ջուրը ալկոհոլի ազդեցության տակ, ծնողներին արգելվում է  երեխաներին և դեռահասներին անուշադրության մատնել լողափում կամ ջրի մեջ», — ասված է հայտարարության մեջ: