Լուսանկարներ. Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առաջ Աթաթուրքի նկարներ են

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև, Վրաստանի հայ համայնքի բողոքի ցույցին նախորդել է Աթաթուրքի նկարներով «ցուցահանդես»:

Խորհրդավոր ցուցահանդեսի կազմակերպիչներից ոչ ոք չկա, տեղում միայն ոստիկաններ են:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 14:00-ին Վրաստանի հայ համայնքի կողմից Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվելու՝ ճանաչման ու հատուցման պահանջով: