Նախագահն ավելի մեծ հնարավորություններ կունենա․ Զուրաբիշվիլի

«Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիի 5 համայնքներում:

Իր ելույթում անդրադառնալով նախագահի դերին ու խորհրդարանական Վրաստանում երկրի ղեկավարի լիազորություններին, ասել է, որ ինքը չի դառնա միայն վետո դնող նախագահ:

«Նախագահը շատ ավելի մեծ հնարավորություններ է ունենալու․․․բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ կարող է ներկայացնել երկիրը, դառնալ երկրի դեսպանը: Մենք շատ քաղաքացիներ ունենք, որոնք ապրում են արտերկրում: Մեր երկիրը ներսում բաժանված է օկուպացիոն սահմանագծով: Մենք դա անընդունելի ենք համարում 21-րդ դարում և չենք կարող համակերպվել» — Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը:

Նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև վերջին շրջանում արդիական դարձած թմրանյութային քաղաքականությանը։