Իմ նախագահության տարիներին թմրանյութերով չեն թունավորի․ Նաթելաշվիլի

Լեյբորիսական կուսակցության նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշվիլին Ռիկղե այգում հանդիպել է երիտասարդներին: Նաթելաշվիլին խոսել է երկրի զարգացման հարցում նրանց դերակատարության մասին՝ ընդգծելով, որ իր ղեկավարման տարիներին իշխանությունները հոգ կտանեն երիտասարդ սերնդի մասին:

«Իմ նախագահության տարիներին դուք կկարողանաք ձեր երեխաներին ազատ դուրս թողնել, երաշխիք կունենանք, որ նրանց ոչ ոք չի սպանի կամ թմրանյութերով թունավորի: Երկիրը լքած երիտասարդները կվերադառնան, կխրախուսենք, որպեսզի նրանք բարձր մակարդակի կրթություն ստանան ու ընտանիք ստեղծեն։ Այդպիսով մեր ժողովրդի առաջընթացը երաշխավորված կլինի նաև երիտասարդական պետական քաղաքականության շնորհիվ»,- Նաթելաշվիլիի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: