Վրաց-թուրքական սահմանը հատելու նոր կանոնակարգը ժամանակավորապես չի տարածվի Վրաստանի քաղաքացիների վրա

Երեկ հեռախոսազրույց են ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան և Թուրքիայի իր գործընկեր Սուլեյման Սոյլուն՝ պայմանավորվելով, որ մինչ կողմերը կքննարկեն 2018 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի սահմանը հատելու մասին ընդունված կանոնակարգը, այդ կանոնները չեն կիրառվի Վրաստանի քաղաքացիների վրա:

Կողմերը նաև պայմանավորվել են այս տարվա սկզբին Թուրքիայի ներքին գործերի նախարարի՝ Վրաստան կատարելիք այցի և դրա շրջանակներում
սահմանների հատման հարցի շուրջ համագործակցության մասին:

Երեկ Սարփիում ցուցարարները բողոքում էին, որ նոր կանոններով Թուրքիայում 90 օրվանից ավել մնալու դեպքում առաջիկա 3 ամիսներին վրացիները չեն կարող առանց բնակության իրավունքի Թուրքիա գնալ՝ կորցնելով ունեցած աշխատատեղերը:

Թողնել պատասխան