«Ապրիր, քանի դեռ ապրում ես». պրեմիերա Ռուսթավելիի թատրոնում

Հունիսի 4֊ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի փոքր դահլիճում կկայանա «Ապրիր, քանի դեռ ապրում ես» տխուր կատակերգության պրեմիերան:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնից տեղեկացնում են, որ տխուր կատակերգության բեմադրիչը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է։ Հայաստանյան գործընկերների հետ յուրահատուկ համագործակցության շրջանակներում կներկայանա նաև Թբիլիսիի հայկական թատրոնի թատերախումբը։

Տոմսերի համար պետք է զանգահարել 557 333 801 հեռախոսահամարով: