Բիզնես տեղեկացվածության մակարդակի բարձրացումը կարևոր է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում. Դոլիձե

Հունվարի 23 ին Թբիլիսիում տեղի ունեցավ  Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի առաջին նիստը: Միջոցառումը մեկնարկեց պալատի նախագահ Նինո Չիքովանիի խոսքով, ով ուշադրությունը կենտրոնացրեց, ինչպես պալատի կողմից իրականացված, այնպես էլ 2017 թվականին ծրագրվող միջոցառումների վրա.

«2016 թվականի ամենամասշտաբային ծրագրերից մեկը «Բիզնեսի հետ բաց երկխոսությունն» էր, որի շրջանակներում հանդիպումներ ենք ունեցել Վրաստանի տարբեր շրջանների բիզնես ներկայացուցիչների հետ: Նախագծի եզրափակիչ հանդիպմանը կառավարության ներկայացուցիչներին են հանդիպել շրջանային բիզնեսների 270 ներկայացուցիչ: 2017 թվականի ընթացքում կշարունակենք իրականացնել տեղեկատվական ծրագրերը՝ հիմնականում երկրի շրջաններում»:

ObshiՆիստին ներկա էր նաև Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն, ով ողջունեց շրջանների վրա ուշադրության կենտրունացումը: Նախարարի կարծիքով այս տեսանկյունից ամենակարևոր թիրախային խումբը էթնիկ փոքրամասնությաուններով բնակեցված շրջաններն են, որտեղ տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է:

Նիստին  մասնակցում էին նաև պալատի խորհրդի անդամ բիզնես ասոցացիաների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին 2016 թվականի ընթացքում իրականացված նախագծերի արդյունքները: Պալատի իրականացրած նախագծերի թվին են պատկանում Եվրոպայի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի (DCFTA) վերաբերյալ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն ու շրջանային փոքր և միջին բիզնեսների օժանդակումը, ինչը` Եվրաինտեգրման հարցերով պետնախարարի գնահատմամբ արվում է շատ բարձր մակարդակով.

Dolidze«Մեծ է Առևտրաարդյունաբերական պալատի դերը տեղեկացվածության մակարդակի բարձրացման գործում, մենք պատրաստ ենք համագործակցել այս ուղղությամբ: Իմ այսօր այստեղ գտնվելը պայմանավորված է միասնական ծրագրեր իրականացնելու պատրաստակամությամբ»:

Նախարարը նշեց նաև, որ Վրացական շուկայի դիվերսիֆիկացումը Եվրոպայի ուղղությամբ շատ կարևոր է Վրաստանի անկախության, Եվրաինտեգրման, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծելու տեսանկյունից:

Թողնել պատասխան